Ինտերը նվաճեց Իտալիայի գավաթը. Մխիթարյանը չմասնակցեց հանդիպմանը
25/05/2023 01:13
Նմանատիպ
Միլանի «Ինտերը» 1-2 հաշվով հաղթանակ տարավ Ֆլորենցիայի «Ֆիորենտինայի» նկատմամբ ու նվաճեց Իտալիայի գավաթը։
Խաղի հաշիվը 3-րդ րոպեին բացեց ֆլորենցիական ակումբի եզրային հարձակվող Նիկոլաս Գոնսալեսը։ Սակայն միլանյան ակումբի ավագ, արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, 29 և 37-րդ րոպեներին դառնալով գոլերի հեղինակ, հաղթանակ պարգևեց «Ինտերին»։
Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով չմասնակցեց հանդիպմանը։ Հայ ֆուտբոլիստը վնասվածքը ստացել էր «Միլանի» հետ ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան խաղի առաջին կեսում։
2021-22 մրցաշրջանում «Ինտերը» նվաճել էր գավաթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում