Ռոնալդու. «Ռեալը» հիանալի ֆուտբոլիստների է գնել
23/07/2014 13:20
Նմանատիպ
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոհ է թիմի նոր ձեռքբերումներից: Հիշեցնենք, որ Մադրիդի ակումբը վերջին շաբաթների ընթացքում երկու խոշոր գործարք կնքեց. «Ռեալ» տեղափոխվեցին «Բավարիայից»` Թոնի Կրոսն ու «Մոնակոյից»` Խամես Ռոդրիգեսը:
«Ռոդրիգեսը երեկ պայմանագիր կնքեց «Ռեալի» հետ: Սա լավ նորություն է մեր ակումբի համար: Մենք ձեռք բերեցինք նաև Կրոսին: Կարծում եմ, որ «Ռեալը» հիանալի ֆուտբոլիստների է գնել»,-ասել է Ռոնալդուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում