«ՊՍԺ»-ն հերքում է, որ հետաքրքրված է Կոնտեի ծառայություններով

«ՊՍԺ»-ն հերքում է, որ հետաքրքրված է Կոնտեի ծառայություններով

Ֆրանսիական «Պարի Սեն-ժերմենը» հերքել է լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունը, թե ակումբը պատրաստվում է հրավիրել «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին։

Այսօր մամուլում լուրեր էին հայտնվել, որ 44-ամյա իտալացին «ՊՍԺ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելու է Լորան Բլանին, սակայն փարիզյան ակումբը հերքում է հրապարակել։

Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ն ներկայիս գլխավոր մարզչի հետ պայմանագիրը երկարաձգել էր մինչև 2016 թվականը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում