ԱՄՆ-ը Ուկրաինային կվաճառի NASAMS ՀՕՊ-ի համաարգեր
25/05/2023 11:29

Նմանատիպ
ԱՄՆ-ը հաստատել է NASAMS հակաօդային պաշտպանության համակարգի և հարակից սարքավորումների վաճառքը Ուկրաինային։
Տեղեկությունը հաղորդում է golosameriki.com-ը:
«Ուկրաինան շտապ պետք է մեծացնի ռուսական հրթիռներից և օդային հարվածներից պաշտպանվելու իր կարողությունը», – ասվում է ԱՄՆ Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության (DSCA) հայտարարության մեջ:
Երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, որոնք աջակցում են Ուկրաինային ռուսական ներխուժման դեմ պայքարում, տասնյակ միլիարդավոր դոլարների զինտեխնիկա են նվիրաբերել Կիևին, բայց այս դեպքում սա վաճառք է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում