Մինսկում կհանդիպեն ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարնրը

Մինսկում կհանդիպեն ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարնրը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարները այսօր Մինսկում կքննարկեն կոալիցիոն փոխգործակցության հարցեր:

Նշենք, որ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ․ նրա փոխարեն Բելառուսի մայրաքաղաքում ՀԱԿՊ հավաքին կմասնակցի Արտակ Դավթյանը։

«Նիստի մասնակիցները կքննարկեն ռազմական անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցերը»,-հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նրա խոսքով` «նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստմանը, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող, ինչպես նաև այլ փաստաթղթեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում