Հայաստանում դեղագործության զարգացմանը կուղղվի 2․5 մլրդ․ դրամ
Նմանատիպ
Նախատեսվում է 2027թ–ին ՀՀ–ում դեղերի տեղական արտադրության ծավալները հասցնել 40 մլրդ դրամի` 2022թ–ին գրանցված 10 մլրդ դրամի փոխարեն։
Այս տեսլականն այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով դեղագործական արդյունաբերության զարգացման հնգամյա ծրագրի նախագիծը։
Նրա դիտարկմամբ` դեղագործությունը Հայաստանի արտահանման եզակի ոլորտներից է, և ներկա պահին ունի աճի պոտենցիալ։
Ոլորտի զարգացման համար, նախագիծի հեղինակների համոզմամբ, կարևոր խթան կհանդիսանա նաև պետության աջակցութունը։
Ծրագրով նախատեսված միջոցառումների արդյունքում նախատեսվում է 2027թ–ին ՀՀ–ում դեղերի տեղական արտադրության ծավալները հասցնել 40 մլրդ դրամի` 2022թ–ին գրանցված 10 մլրդ դրամի փոխարեն։
Արտահանման ծավալները նախատեսվում է ավելացնել 5 անգամ` ներկայիս 5-ի փոխարեն հասցնելով 25 մլրդ դրամի։
Ոլորտի խթանման միջոցառումների բյուջեն կազմելու է շուրջ 2.5 մլրդ դրամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում