Իրանի ՊՆ-ն նորագույն բալիստիկ հրթիռ է ներկայացրե

Իրանի ՊՆ-ն նորագույն բալիստիկ հրթիռ է ներկայացրե

Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է «Խորեմշեհր» ընտանիքի նորագույն ռազմավարական բալիստիկ հրթիռը, որը ստացել է «Հայբար» անվանումը և հանդիսանում է հրթիռների նախորդ մոդելների արդիականացված տարբերակը։

Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանին:

«Մենք փորձում ենք զինված ուժերը զինել տարբեր հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով, ՀՕՊ համակարգերով։ Զենքի նման հրապարակային ցուցադրությունները, անկասկած, հետագայում ևս կշարունակվեն»,-նախարարի խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։

Նախարարի խոսքով՝ հրթիռի առանձնահատկություններն են անընկալունակությունը ՌԷՊ-ի և թշնամական ՀՕՊ համակարգի գրոհների նկատմամբ, տարբեր տեսակի մարտագլխիկների օգտագործման հնարավորությունը, շարժունակությունն ու աշխատանքին նախապատրաստվելու համար անհրաժեշտ կարճ ժամանակը: Հրթիռի հեռահարությունը երկու հազար կիլոմետր է, իսկ մարտագլխիկը մեծ պայթուցիկ հզորություն ունի։ Նոր հրթիռը ստացել է «Հայբար» անվանումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում