Ուկրաինայում երկար քննարկվող հակահարձակումը սկսվել է
![Ուկրաինայում երկար քննարկվող հակահարձակումը սկսվել է](https://times.am/v3/wp-content/uploads/2023/05/26ukraine-briefing-carousel-445-2-master1050-1024x683.jpg)
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտնել է, որ մի քանի օր առաջ սկսվել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակումը։ Զինվորականները առանձին գործողություններ են իրականացնում: Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Հակահարձակումը շարունակվում է մի քանի օր, պատերազմը սահմանի երկայնքով ձգվել է 1,5 հազար կիլոմետր, սակայն առանձին գործողություններ արդեն սկսվել են», – ասել է Միխայիլ Պոդոլյակը Rai 1 հեռուստաալիքի եթերում:
Աղբյուրը գրում է, որ Ուկրաինան մի քանի ամիս հակահարձակման է նախապատրաստում երկրի արևելքում։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 11-ին ասել էր, որ Ուկրաինային մի քիչ ավելի շատ ժամանակ է պետք դրան պատրաստվելու համար։ Մայիսի 23-ին Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ հակահարձակումը կսկսվի մոտ ապագայում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայի հակահարձակման հաջողության երաշխիքներ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում