Պոդոլսկին Խեդիրային ցանկանում է «Արսենալում» տեսնել

Պոդոլսկին Խեդիրային ցանկանում է «Արսենալում» տեսնել

«Արսենալի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին հայտարարել է, որ ցանկանում է Սամի Խեդիրային տեսնել Լոնդոնի ակումբում:

-Ես չեմ համոզել Խեդիրային տեղափոխվել «Արսենալ»: Դրա կարիքը չկար, քանի որ Սամին առանց դրա էլ գիտի, թե որքան ուրախ կլինի իմ, Մեսութի ու Մերտեզակերի հետ Լոնդոնում: 

Մենք հիանալի ժամանակ ենք անցկացրել Աշխարհի առաջնության ընթացքում, ու ես շատ եմ ցանկանում, որ նա տեղափոխվի «Արսենալ»,-ասել է Պոդոլսկին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում