Երևանում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
25/05/2023 15:25
Նմանատիպ
Երևանում մայիսի 25-ին, 26-ին, իսկ մայիսի 28-ին, 29-ին կեսօրից հետո սպասվում է, 27-ին, 30-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Մարզերում մայիսի 25-ի ցերեկը, մայիսի 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում, 27-ին, 28-ին, 30-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո կլինի կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ կդիտվի քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում մայիսի 25-ին և 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում