Երեվանում կանցկացվի «Կապի Եվրոպական գագաթնաժողով 2023»-ը
Նմանատիպ
Կապի եվրոպական գագաթնաժողովը տեղի կունենա 2023թ. հունիսի 6֊7֊ը՝ Երևանում։
Այն ընթանալու է «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո։
Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:
Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝
- Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները,
- Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը,
- Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար։
Մանրամասները ներկայացված են միջոցառման նախնական օրակարգում։
«Կապի եվրոպական գագաթնաժողով»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։
Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը` այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց մոտ 2,7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի` կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից և բնակչության սակավությունից։ Իսկ հասանելիություն ապահովելը պահանջում է նոր` ոչ ավանդական մոտեցումներ:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ «Կապի եվրոպական գագաթնաժողով»-ի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում