26.1 C
Yerevan

Երեվանում կանցկացվի «Կապի Եվրոպական գագաթնաժողով 2023»-ը

Նմանատիպ

«Այբ» դպրոց. կրթելով սերունդներ

https://www.youtube.com/watch?v=foTJXSZfWv0 Կրթել սերունդ՝ հանուն ապագայի. արդեն 12 տարի «Այբ» դպրոցը...

Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է

Այսօր առավոտյան թուրքական լիրան կտրուկ անկում է գրանցել այն...

Դրամի փոխարժեք․ Մայիսի 29

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 29-ի...

Կապի եվրոպական գագաթնաժողովը տեղի կունենա 2023թ. հունիսի 6֊7֊ը՝ Երևանում։

Այն ընթանալու է «Ապահովելով հասանելիություն բոլորին` Եվրոպա և տարածաշրջան» խորագրի ներքո։

Գագաթնաժողովի նպատակն է համախմբել մասնագետներին և շահագրգիռ կառույցներին ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, գտնելու լուծումներ հեռավոր համայնքներում ինտերնետ հասանելիություն ապահովելու հնարավորությունների ստեղծման համար:

Միջոցառումն ունի երեք հիմնական ուղղություն՝

  • Համայնքային ցանցերի հետ կապված տեխնիկական խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները,
  • Լրացուցիչ ինտերնետ հասանելիության և ցանցային լուծումների համար քաղաքականության մշակումը և նորարարական ֆինանսավորման մեխանիզմի ստեղծումը,
  • Ուսուցման և վերապատրաստման հնարավորություններ՝ դժվար հասանելի վայրերում լրացուցիչ ցանցեր տեղակայելու համար։

Մանրամասները ներկայացված են միջոցառման նախնական օրակարգում։

«Կապի եվրոպական գագաթնաժողով»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել այստեղ։

Չնայած տեխնոլոգիաների գերարագ զարգացմանը` այսօր ամբողջ աշխարհում բնակվող 8 միլիարդ մարդուց մոտ 2,7 միլիարդը դեռ ինտերնետ հասանելիություն չունի` կախված աշխարհագրական դիրքից, ենթակառուցվածքների պակասից և բնակչության սակավությունից։ Իսկ հասանելիություն ապահովելը պահանջում է նոր` ոչ ավանդական մոտեցումներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարության աջակցությամբ «Կապի եվրոպական գագաթնաժողով»-ի համակազմակերպիչներն են Internet Society (Ինտերնետ հասարակություն, ԱՄՆ) կազմակերպությունը և Հայաստանի օպերատորների միությունը։

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

«Այբ» դպրոց. կրթելով սերունդներ

https://www.youtube.com/watch?v=foTJXSZfWv0 Կրթել սերունդ՝ հանուն ապագայի. արդեն 12 տարի «Այբ» դպրոցը...

Էրդողանի հաղթանակից հետո թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է

Այսօր առավոտյան թուրքական լիրան կտրուկ անկում է գրանցել այն...

Դրամի փոխարժեք․ Մայիսի 29

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մայիսի 29-ի...