18.1 C
Yerevan

Պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների իրավական բազաները

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և դրա անդամների իրավական բազաները՝ ապահովելու հավաքական անվտանգության ուժերի գործադրման վերաբերյալ որոշումների ընդունման օպերատիվությունը։

Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին այսօր Խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։

Նա նշել է, որ անցկացված նիստի ձևաչափը, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև նրա գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը և Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հնարավորություն ընձեռեց՝ կատարելու կազմակերպության գործունեության միջանկյալ ամփոփում, մշակելու կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման նոր ձևեր և եղանակներ:

«Բացի դրանից, մենք  գործընկերների հետ քննարկեցինք ծագած մարտահրավերներին և սպառնալիքներին ճգնաժամային արձագանքման միջոցների արդյունավետության բարձրացման հարցերը», – հայտնել է  նախարարը։

Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է  2024 թվականին հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման պլանը, որի ամենանշանակալի իրադարձություններն են համատեղ հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժությունները Հավաքական ուժերի հետ։ Հաստատվել է նաև մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համատեղ պատրաստման միջոցառումների ցանկը:

Բացի դրանից, Խորհուրդը որոշել է մի շարք փոփոխություններ կատարել 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների համատեղ պատրաստության պլանում։ Պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հաստատել են ՀԱՊԿ հավաքական ուժերի ապահովման համար նյութական միջոցների պաշարների մասին դրույթը և զինված ուժերի մատակարման իրերի կատալոգավորման միջպետական ​​համակարգի մեթոդական փաստաթղթերը:

«Պաշտպանության նախարարների խորհուրդը որոշել է Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացնել «Միասին հանուն խաղաղության» մեդալի հաստատման փաստաթղթերը՝ այն անձանց պարգևատրման համար, որոնք ավանդ են ներդրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության բնագավառում», – տեղեկացրել են մամուլի ծառայությունում։

Բացի Բելառուսից, որը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, կազմակերպության մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Փաշինյանը Թուրքիայում կմասնակցի Էրդողանի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի...