Բենզեման վնասել է ոտնաթաթը, ֆրանսիացուն 5 կար են դրել
25/05/2023 17:00
Նմանատիպ
Մայիսի 24-ին Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել է «Ռայո Վալյեկանոյին» Լա Լիգայի 36-րդ տուրի խաղում:
Հանդիպման առաջին գոլը հեղինակել է մադրիդյան թիմի հարձակվող Կարիմ Բենզեման՝ աչքի ընկնելով հանդիպման 31-րդ րոպեին:
10-րդ րոպեից հարձակվողն ակնհայտորեն սկսել է դժվարությամբ քայլել, բայց փոխարինում չի խնդրել՝ Լա Լիգայի ռմբարկուների ցանկում Ռոբերտ Լևանդովսկուն հասնելու հույսով:
Ենթադրվում էր, որ ֆրանսիացու մոտ կարող է մկանային վնասվածք լինել, բայց իրականում Կարիմը վնասել է աջ ոտնաթաթը: Ինչպես պարզվել է հետագայում՝ բժիշկները ստիպված են եղել 5 կար դնել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում