«Լիլի» երկրպագուները հարձակվել են իսրայելցի ֆուտբոլիստների վրա (տեսանյութ)

Երեկ Հայֆայի «Մաքքաբին» Ավստրիայում ընկերական հանդիպում էր անցկացնում ֆրանսիական «Լիլի» հետ։

Հանդիպումը ավարտին չի հասել, քանի որ 82-րդ րոպեին «Լիլի» երկրպագուները Պաղեստինի դրոշներով ներխուժել են դաշտ և հարձակվել իսրայելական թիմի ֆուտբոլիստների վրա։

Նրանք այդպիսով իրենց բողոքն են արտահայտել Գազայի հատվածում Իսրայելի սկսած պատերազմական գործողությունների դեմ։

Երկրպագուների ներխուժման պահին ֆրանսիական ակումբը հաղթում էր 2:0 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում