Լուիս Նանիի համար «Արսենալը» պատրաստ է 9 մլն ֆունտ վճարել

Լուիս Նանիի համար «Արսենալը» պատրաստ է 9 մլն ֆունտ վճարել

«A Bola»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` «Արսենալի» ղեկավարությունը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Լուիս Նանիի համար պատրաստ է վճարել 9 միլիոն ֆունտ: Նանիի ծառայություններով հետաքրքրված է անձամբ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը: Պորտուգալացու` «Արսենալ» հավանական տեղափոխության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:

Հիշեցնենք` Լուիս Նանիի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են նաև «Միլանը» և «Յուվենտուսը»:

Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Նանին մասնակցել է 12 խաղի և խփել է 1 գոլ: Մունդիալ 2014-ի ժամանակ պորտուգալացի ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 3 անգամ և դարձել է 1 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում