Պաշտոնական. Լեմպարդը տեղափոխվեց «Նյու Յորք Սիթի» (լուսանկար)
24/07/2014 18:07
Նմանատիպ
«Նյու Յորք Սիթիի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբի ղեկավարությունը պայմանագիր է կնքել «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդի հետ: Կողմերը կնքել է 2-ամյա համաձայնագիր: Նախքան MLS-ի մեկնարկը անգլիացի ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, վարձավճարով հանդես է կգա «Մելբուրնում»:
Նշենք, որ Լեմպարդը դարձել է MLS-ի նորաստեղծ ակումբի չորրորդ նորեկը. նրանից առաջ «Նյու Յորք Սիթիի» էին տեղափոխվել Դավիդ Վիլյան, Ջեբ Բորովսկին, Ջոշ Սաունդերսը:
Հավելենք` Ֆրենկ Լեմպարդը «Չելսիում» անցկացրել է 13 մրցաշրջան և դարձել է լոնդոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն (211 գոլ):
Հետևեք մեզ նաև Telegram-ում