Վայդիշովան վերսկսել է մարզվել (տեսանյութ)
24/07/2014 18:20
Նմանատիպ
Աշխարհի նախկին 7-րդ ռակետ Նիկոլ Վայդիշովան, ով 2010 թվականին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, վերսկսել է մարզվել: Վայդիշովան մեջքի վիրահատությունից հետո հայտարարել էր, որ այլևս չի վերադառնալու կորտ, սակայն Instagram-ի իր պաշտոնական էջում հրապարակած տեսանյութից և կատարած գրառումից կարելի է եզրակացնել, որ թենիսիստուհին փոխել է որոշումը:
«Վերջին երկու շաբաթների ընթացքում կարողանում եմ ավելի քիչ ցավով մատուցումներ կատարել, քան վերջին երեք տարիների ընթացքում: Երկու տարվա անընդմեջ վիրահատություններից, ապաքինման կուրսերից և անհաջողություններից հետո ուրախ եմ նման առաջընթաց տեսնելու համար և լի եմ հույսով: Զարգացումը դանդաղ է, բայց վերջապես առաջ է գնում»,-գրել է Վայդիշովան և հրապարակել է ներկայացված տեսանյութը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում