Լեմպարդ. Ցանկանում եմ ապացուցել` կարող եմ հրաշալի ֆուտբոլ խաղալ

Լեմպարդ. Ցանկանում եմ ապացուցել` կարող եմ հրաշալի ֆուտբոլ խաղալ

Արդեն տեղեկացրել ենք, որ «Չելսիի» նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարիերան շարունակելու է «Նյու Յորք Սիթիում»: Անգլիացի ֆուտբոլիստը կարիերայի նոր փուլի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:

«Ցանկանում եմ փորձարկել ինքս ինձ, ցանկանում եմ լինել առաջատար ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Ժամանել եմ հիանալի քաղաք և ցանկանում եմ ապացուցել` կարող եմ հրաշալի ֆուտբոլ խաղալ, կարող եմ հանդերձարանում լինել առաջատար: Արդեն բավականին ժամանակ է հետևում եմ MLS-ի խաղերին, և սա ինձ համար նոր մարտահրավեր է:

Սա ռիսկ չէ, սա մարտահրավեր է: Կանեմ ամեն ինչ, որպեսզի Նյու Յորքը հպարտանա «Նյու Յորք Սիթիով», իսկ «Չելսին» միշտ յուրահատուկ տեղ կունենա իմ սրտում: Այս ակումբին ամենալավն եմ մաղթում»,-Լեմպարդի խոսքերը մեջբերել է «Նյու Յորք Սիթիի» Twitter-ի պաշտոնական էջը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում