Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից
26/05/2023 00:57
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից՝ «չլուծված խնդիրները վերացնելու համար»։
Այս մասին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման սկսզբում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Կողմերը կքննարկեն տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
Ըստ ՌԴ նախագահի՝ հարցը տերմինաբանական է, այն զուտ տեխնիկական բնույթ ունի, բայց դա պետք է հիմնված լինի իրողությունների ճշգրիտ ընկալման վրա։
«Սակայն, մեր կարծիքով, դրանք հաղթահարելի խոչընդոտներ են»,- ասել է Պուտինը։
Նա նաև նշել է, որ իրավիճակը Ղարաբաղի հարցում զարգանում է կարգավորման ուղղությամբ՝ չնայած խնդիրներին։
Պուտինի խոսքից հետո կողմերն անցել են բանակցությունների փակ ձևաչափին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում