Ուկրաինան կարող է անհետանալ․ Դմիտրի Մեդվեդև

Ուկրաինան կարող է անհետանալ․ Դմիտրի Մեդվեդև

Ուկրաինան կարող է անհետանալ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ավարտից հետո՝ Ռուսաստանի և ԵՄ մի շարք պետությունների միջև բաժանման գործընթացում։

Այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը։

Իր տելեգրամյան ալիքում նա նկարագրել է հնարավոր սցենարները, թե ինչպես կվերանա Ուկրաինան, ինչպես նաև, թե ինչպիսին է Եվրոպայում և աշխարհում հակամարտության վերսկսման վտանգը։

«Ուկրաինան անհետանում է ՀՌԳ-ի (Հատուկ Ռազմական գործողություն․ Ռուսաստանի իշխանությունները Ուկրաինայում ընթացող պատերազմը պաշտոնապես կոչում են «Հատուկ ռազմական գործողություն»․խմբ) ավարտից հետո՝ Ռուսաստանի և ԵՄ մի շարք պետությունների միջև բաժանման գործընթացում։ Եվրոպական երկրներից մեկում վտարանդի վիճակում ուկրաինական կառավարություն է ձևավորվում»,- գրել է նա։

Հակամարտությունն այս դեպքում, ըստ Մեդվեդևի, կավարտվի «մոտ ապագայում դրա չվերսկսման ողջամիտ երաշխիքներով, բայց ուկրաինացի նացիստների ահաբեկչական գործունեության պահպանմամբ, որոնք ցրվելու են արևմտյան ուկրաինական հողերը ստացած ԵՄ երկրների տարածքում»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում