Բլանը մեկնաբանել է դի Մարիայի տեղափոխության մասին լուրերը
24/07/2014 22:40
Նմանատիպ
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն` փարիզյան ակումբը բանակցություններ է վարում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիայի հետ:
«Թող այս թեմայի շուրջ խոսեն լրագրողները: Կարող եմ միայն ասել, որ ոչինչ չենք համաձայնեցրել: Բանակցություններ վարու՞մ ենք: Այս թեմայի շուրջ ես չէ, որ պետք է խոսեմ: Ավելի լավ է հարցնեք ակումբի ղեկավարությանը»,-Բլանի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում