Ռոջերս. Վստահ եմ, որ Ջերրարդի հետ նոր պայմանագիր կկնքենք
25/07/2014 11:00
Նմանատիպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը վստահ է, որ կիսապաշտպան Սթիվեն Ջերրարդի հետ կկարողանան համաձայնություն ձեռք բերել նոր պայմանագրի կնքման հարցում:
-Ուրախ եմ, որ Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելուց հետո Սթիվենն ամբողջովին կենտրոնացած է «Լիվերպուլի» վրա: Վստահ եմ, որ կզբաղվենք նրա պայմանագրով, որի ժամկետը լրանում է 2015 թվականին:
Ջերրարդը հիանալի մարզավիճակում է, ու չեմ կասկածում, որ վաղ թե ուշ նրա հետ նոր համաձայնագիր կստորագրենք: Այս գործը երկարաձգել պետք չէ: Գիտեմ, որ Սթիվենն ընդունակ է խաղալու նաև առաջիկա մրցաշրջանից հետո,-Ռոջերսի խոսքը մեջբերել են բրիտանական պարբերականները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում