«Ռեալը» և «Մոնակոն» համաձայնության են եկել
25/07/2014 11:25
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» և «Մոնակոյի» ղեկավարությունների միջև ընթացող բանակցությունները, կարծես, հաջողությամբ են ավարտվել:
Իսպանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` ակումբների նախագահները` Ֆլորենտինո Պերեսն ու Վադիմ Վասիլևը անձնական հանդիպման ժամանակ քննարկել են Ռադամել Ֆալկաոյի` «Ռեալ» տեղափոխության հարցը:
Ըստ ձեռքբերված համաձայնության` «Ռեալը» 12 միլիոն եվրոյի դիմաց կվարձակալի կոլումբիացուն: Մադրիդի ակումբը նաև առաջնահերթ իրավունք կունենա գնելու ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները 33 միլիոն եվրոյի դիմաց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում