Սապատան հայտնվել է «Յուվենտուսի» դիտակետում
25/07/2014 12:17
Նմանատիպ
«Յուվենտուսի» ղեկավարությունը դիտարկում է «Միլանի» պաշտպան Կրիստիան Սապատային գնելու հնարավորությունը: Թուրինյան ակումբի նոր գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հիանալի ծանոթ է 27-ամյա ֆուտբոլիստի խաղին. նրանք միասին աշխատել են, երբ Ալեգրին մարզում էր «Միլանը»:
Հիշեցնենք նաև, որ «Միլանը» «Զենիթին» առաջարկել էր ֆուտբոլիստների փոխանակություն իրականացնել և Սապատայի փոխարեն ցանկանում էր իր կազմում տեսնել Դոմենիկ Կրիշիտոյին, սակայն ռուսական ակումբը բացասական պատասխան էր տվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում