«Օլիմպիակոսը» հաղթել է «Միլանին», Գևորգ Ղազարյանը մասնակցել է խաղին (տեսանյութ)
Նմանատիպ
ԱՄՆ-ում մեկնարկել է «International Champions Cup-2014» ամենամյա ընկերական մրցաշարը, որին այս տարի մասնակցում են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Ինտերը», «Ռոման» և «Օլիմպիակոսը»:
B խմբում կայացել է «Օլիմպիակոս»-«Միլան» հանդիպումը, որում խոշոր հաշվով հաղթանակ է տոնել հունական թիմը: Տորոնտոյում կայացած հանդիպման ժամանակ «Օլիմպիակոսի» կազմում մեկական գոլ են խփել Ալեխանդրո Դոմինգեսը, Դիամանտակոսը և Բուխալակիսը:
Նշենք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը խաղը սկսել է պահեստայինների նստարանին, սակայն հանդիպման ավարտից 20 րոպե առաջ փոխարինման է դուրս եկել:
International Champions Cup-2014
«Միլան»-«Օլիմպիակոս»` 0:3
Գոլերը` Դոմինգես 16՛, Դիամանտակոս 49՛, Բուխալակիս 78՛
Հավելենք` «International Champions Cup-2014» մրցաշարի խաղացանկին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում