Կրասնոդարի կենտրոնում պայթյուն է որոտացել
Նմանատիպ
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաղորդում է, որ Կրասնոդարի կենտրոնում՝ Մորսկայա փողոցում, պայթյուն է լսվել։
Շտաբի փոխանցմամբ՝ զոհեր և վիրավորներ չկան։ Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, հայտնի չէ, գրում է kommersant.ru-ն։
Շտաբում պարզաբանել են, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 4:17-ին։ Քաղաքապետ Եվգենի Նաումովն ավելի ուշ հաստատել է պայթյունի մասին տեղեկությունը։ Նա հավելել է, որ դրա հետևանքով վնասվել է գրասենյակային և բնակելի շենք։
Baza, Shot և այլ տելեգրամյան ալիքներ հաղորդում են, որ քաղաքը գրոհել են անօդաչու թռչող սարքերը։
«Սոցիալական ցանցերում բազմաթիվ տարբեր տեղեկություններ և տեսանյութեր են շրջանառվում։ Բոլոր բնակիչներին խնդրում ենք հանգստություն պահպանել և հավատալ միայն վստահելի տեղեկատվության աղբյուրներին»,- գրել է երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատիևը Telegram-ում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում