ՖԻՖԱ-ն հանդես է եկել ընդդեմ ԱԱ-2018-ի հավանական բոյկոտի
Նմանատիպ
Ֆուտբոլի Աշխարհի 2018 թ. առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանում։ Կապված ռուս-ուկրաինական հարաբերությունների լարվածության և պատերազմական գործողությունների հետ՝ վերջինշրջանում հաճախակիացել են 21-րդ Մունդիալը բոյկոտելու կոչերը։
ՖԻՖԱ-ն հանդես է եկել հայտարարությամբ ընդդեմ ԱԱ-2018ճի հավանական բոյկոտի։
«Պատմությունը ցույց է տվել, որ մարզական իրադարձությունների բոյկոտը, ինչպես նաև մեկուսացման և հակամարտությունների քաղաքականությունը խնդիրներ լուծելու ամենաարդյունավետ միջոցը չեն։
Աշխարհի առաջնությունը իր վրա է գրավում ամբողջ աշխարհի հսկայական ուշադրությունը և կարող է կատալոզատոր դառնալ մարդկանց և իշխանությունների կառուցողական երկխոսության համար, ազդել սոցիալական փոփոխությունների ընթացքի վրա։
Աշխարհի առաջնությունը միավորում է ամբողջ աշխարհի թիմերին և երկրներին։ Սկսած որակավորման փուլից մինչև եզրափակիչ, ստեղծվում է արդար խաղի և փոխադարձ հարգանքի ոգի։
Արդեն համոզվել ենք, որ Աշխխարհի առաջնությունը կարող է ծառայել բարի նպատակների, և համոզված ենք, որ նույնն էլ տեղի կունենա ԱԱ-2018-ին Ռուսաստանում»,-ասված է ՖԻՖԱ-ի հայտարարության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում