Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը World Challenge Cup-ի եզրափակչում են

Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը World Challenge Cup-ի եզրափակչում են

Բուլղարիայի Վառնա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության World Challenge Cup մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը հաղթահարել են որակավորման փուլի արգելքը և մտել են ուժեղագույն ութնյակ:

Արթուր Դավթյանը վճռական փուլում հանդես կգա ազատ վարժությունների, նժույգթափերի, օղակների, իսկ Արթուր Ավետիսյանը միայն օղակների մրցումներում:

Եզրափակիչները նշանակված են առաջիկա հանգստյան օրերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում