Վենգեր. Նախամրցաշարային խաղերը կոմերցիոն բնույթ են կրում
25/07/2014 20:18
Նմանատիպ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ նախամրցաշարային խաղերն ու ուղևորությունները այնքան էլ օգտակար չեն խաղացողներին մրցաշրջանին նախապատրաստելու համար:
«Ժամանակակից ֆուտբոլում, այդ բոլոր ուղևորություններն ու խաղերը ընդամենը կոմերցիոն բնույթ են կրում: «Արսենալը» ճանաչված ակումբ է: Ես ուրախ եմ, որ մենք եղանք Նյու Յորքում, ինձ այս քաղաքը դուր է գալիս: Եթե խոսեմ հարցի ֆուտբոլային կողմի մասին, կասեմ, որ ավելի լավ է մնալ տանը և չգնալ ոչ մի տեղ: Քանի որ ժամանակ է ծախսվում, իսկ ժամային գոտիների փոփոխությունը անհետևանք չի մնում»,- ասել է Վենգերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում