Բեքհեմ. «Ռեալում» միշտ յուրահատուկ ֆուտբոլիստներ են խաղալու

Բեքհեմ. «Ռեալում» միշտ յուրահատուկ ֆուտբոլիստներ են խաղալու

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը ողջունում է ակումբի՝ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու քաղաքականությունը։ Նա գովեստի խոսքեր է հասցեագրել «Արքայական ակումբի» կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի հասցեին։

-Թիմն ուժեղացել է շատ լավ ֆուտբոլիստներով։ «Ռեալի» կազմում միշտ յուրահատուկ ֆուտբոլիստներ են խաղալու։ Ռոդրիգեսը շատ ուժեղ խաղացող է։ Նա Աշխարհի առաջնության ընթացքում գերազանց դրսևորեց իրեն և խփեց մրցաշարի ամենագեղեցիկ գոլը,-Բեքհեմի խոսքերն է փոխանցում «AS»-ը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» ձեռք էր բերել նաև Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոնի Կրոսին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում