Ինյեստան երջանիկ է, որ Չավին մնում է «Բարսելոնայում»
26/07/2014 12:43

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ինյեստան իր ուրախությունն է հայտնել թիմակցի՝ Չավի Էրնանդեսի՝ «Բարսելոնայում» մնալու որոշման առթիվ։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը որոշել է մինչև հունվար մնալ «Բարսելոնայում», ապա տեղափոխվել «Նյու Յորք Սիթի»։
-Մեր ակումբում ոչինչ չի փոխվել, շարունակում ենք ապրել այն ամենը, ինչ վերջին տարիներին։ Չավին մնաց մեզ հետ և շարունակում է լինել «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Սա լավագույն նորությունն էր, որը կարող էինք ստանալ։ Տարօրինակ կլիներ, եթե «Բարսելոնայի» համար այդքան կարևոր ֆուտբոլիստը լքեր մեզ,-ասել է Ինյեստան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում