Պիկեն ուրախ է Մաթյեի տեղափոխության համար
26/07/2014 20:20
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն ուրախ է, որ կատալոնական ակումբ է տեղափոխվել Ժերեմի Մաթյեն: «Վալենսիայի» նախկին ֆուտբոլիստը «Բարսելոնայի» պաշտպանության կենտրոնում խաղալու է հենց Պիկեի հետ:
«Մենք պետք է փակեինք այդ դիրքը: «Վալենսիայում» այդ դիրքում Մաթյեն միշտ հուսալի է խաղացել. այդ իսկ պատճառով ես ուրախ եմ, որ նման ֆուտբոլիստը տեղափոխվել է մեր ակումբ»,-Պիկեի խոսքը մեջբերել է «Goal.com»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում