Ադրբեջանը հայտարարել է 2 հայ զինծառայողի գերեվարման մասին
27/05/2023 12:49
Նմանատիպ
Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի իբր հայկական կողմը ադրբեջանական տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել, որի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները ձերբակալել են 2 հայ զինծառայողի։
Ադրբեջանի դատախազությունը նշել է ձերբակալված հայ 2 զինծառայողների անունները` Հարություն Հովակիմյան Յուրիկի և Կարեն Ղազարյան Աշոտի։
Նրանք ներգրավվել են իբրև մեղադրյալ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդում էր տարածել մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապի ընդհատման մասին։ Այսօր արդեն ՊՆ-ն հայտնաբերել է նրանց ավտոմեքենան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում