21.1 C
Yerevan

ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը․ Hetq

Նմանատիպ

Ադրբեջանը հայտարարել է 2 հայ զինծառայողի գերեվարման մասին

Ադրբեջանի դատախազությունը հայտարարություն է տարածել, ըստ որի իբր հայկական...

Հայտնաբերվել է կորած զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենան․ ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որի երեկ՝ մայիսի 26-ին՝ ժամը...

Մահ իմացեալ… Ավարայրը պատմության չսերտված դաս

Հայերի ապստամբությունը  ճնշելու, դավանափոխելու և ներքին ինքնավարությունը ոչնչացնելու նպատակով...

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսային կետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։

Ինչպես գրում է Hetq.am-ը, պայմանագրի արժեքը կազմել է 28 մլն 291 հազար դրամ։ ՊԵԿ-ի և այդ ընկերության միջև կնքված պայմնագիրը հրապարակվել է Ֆինանսների նախարարության armeps.am էլեկտրոնային հարթակում։

ՊԵԿ-ը գնումն իրականացրել է «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, որի անցկացման թույլտվությունը կառավարությունից ստացել էր 2023 թվականի ապրիլի 21-ին՝ գործադիրի ընդունած որոշմամբ։ Նախագծի կազմումից հետո սկսվելու են շինարարական աշխատանքները, որն իրականացնելու է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային հատվածը կառուցած «Արտկոն» ՓԲԸ-ն:

Շինարարական աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների և գույքի արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողությունները, նախագծի փորձաքննությունը, խոշորացված հաշվարկներով, ըստ ՊԵԿ-ի, կազմելու է 732 մլն 805 հազար դրամ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

spot_imgspot_img