Ջերրարդ. Այս տարի չեմպիոն դառնալը շատ իրատեսական է

Ջերրարդ. Այս տարի չեմպիոն դառնալը շատ իրատեսական է

«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերրարդը հայտարարել է, որ իրենց թիմը գալիք մրցաշրջանում Անգլիայի առաջանության չեմպիոնական պայքարի ֆավորիտներից է լինելու:

-Կարծում եմ, որ երկրպագուները կհամաձայնեն` անցյալ մրցաշրջանում մենք անհավատալի էինք խաղում: Որոշ հանդիպումներում համաշխարհային մակարդակի խաղ էինք ցուցադրում: Հիմա մենք ավելի ուժեղ ենք, քան անցյալ մրցաշրջանում: Մենք առաջնությունում հաղթելու փորձ ունենք: Եթե կարողանանք անցյալ մրցաշրջանում ստացած ցավից հետևություններ անել, ավելի կբարձրանանք: 

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամն է, որ այսքան վստահ եմ` մեր չեմպիոն դառնալը շատ իրատեսական է,-ասել է Ջերրարդը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում