Աբյատի. Բալոտելլին «Միլանի» համար նոր Իբրահիմովիչ կարող է դառնալ
27/07/2014 16:10

Նմանատիպ
Իտալական «Միլանի» դարպասապահ Քրիստիան Աբյատին նշել է, որ Մարիո Բալոտելլին դեռ մինչև վերջ չի օգտագործում իր կարողությունները:
-Կարծում եմ, որ Աշխարհի առաջնությունից հետո Բալոտելլիի մոտիվացիան միայն աճել է: Նա բոլորին ցանկանում է ապացուցել, թե ինչ արժեք ունի: Եթե նա հասկանա, որ պետք է ամեն մարզման ժամանակ ջանասիրաբար աշխատել, «Միլանի» համար նոր Իբրահիմովիչ կարող է դառնալ: Վստահ եմ, որ Ինձագիի ղեկավարության ներքո դա հնարավոր է,-ասել է Աբյատին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում