Ֆալկաոն մեկ շաբաթից խաղադաշտ կվերադառնա
27/07/2014 17:00
Նմանատիպ
«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը հայտարարել է, որ հարձակվող Ռադամել Ֆալկաոն գրեթե ամբողջովին ապաքինվել է վնասվածքից, որը ստացել էր հունվարին: Մարզիչը նշել է, որ կոլումբիացի ֆուտբոլիստը հնարավորություն կունենա մասնակցելու «Emirates Cup» մրցաշարին, որը կայանալու է օգոստոսի 2-3-ը:
«Ֆալկաոյի ապաքինումն ավարտվում է: Խաղադաշտ վերադառնալու համար մեկ շաբաթ է մնացել: Կարծում եմ` նա կկարողանա մասնակցել «Emirates Cup»-ի խաղերին»,-Ժարդիմի խոսքը մեջբերել է «AFP»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում