Լուի վան Գալ. Պետք է ավելի լավ խաղայինք
27/07/2014 18:50
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, մեկնաբանելով Դենվերում կայացած ընկերական խաղում «Ռոմայի» նկատմամբ 3:2 հաշվով տոնած հաղթանակը, նշել է, որ իր թիմը կարող էր ավելի լավ խաղալ:
«Գոհ եմ հաղթանակից, սակայն սա լավ խաղ չէր: 54 հազար երկրպագու եկել էր մեզ հետևելու, և ես համոզված եմ` պետք է ավելի լավ խաղայինք: Սովոր չէինք նման շոգի: Բացի այդ, կարծում եմ` մենք մեր լավագույն խաղը չցուցադրեցինք, այն բարձրության պատճառով, որի վրա գտնվում էր մարզադաշտը:
Ամերիկայում սպորտի զարգացման համար պայմաններ կան, բայց ֆուտբոլ պետք է խաղալ համապատասխան ժամի, ոչ թե ցերեկը»,-հոլանդացի մասնագետի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում