Լուկակուն հայտնվել է «Ռեալի» դիտակետում

Լուկակուն հայտնվել է «Ռեալի» դիտակետում

«Sunday Express»-ի հաղորդած տեղեկատվության համաձայն` ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը կփորձի գնել Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի տրանսֆերը: Ըստ պարբերականի` «Արքայական» ակումբը բելգիացի ֆուտբոլիստի համար պատրաստ է վճարել 20 մլն ֆունտ: Հավանական տեղափոխության վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն:

Նշենք, որ Ալվարո Մորատայի` Թուրինի «Յուվենտուս» տեղափոխությունից հետո «Ռեալում» մնացել է միայն մեկ կենտրոնական հարձակվող` Կարիմ Բենզեման:

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` «Ռեալը» ցանկանում էր գնել «Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում