Անչելոտի. Անխել դի Մարիայի հետ կապված նորություն չունեմ
27/07/2014 18:00
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ ոչինչ չգիտի կիսապաշտպան Անխել դի Մարիայի` «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Պարի Սեն Ժերմեն» հավանական տեղափոխության վերաբերյալ:
«Ոչ մի նորություն չունեմ: Անխել դի Մարիայի իրավիճակն այնպիսին է, ինչպիսին մյուսներինը: Նա մասնակցել է Աշխարհի առաջնությանը, և մենք սպասում ենք, որ նա մեզ կմիանա օգոստոսի 5-ին, «Վալդեբեբասում»,-Անչելոտիի խոսքը մեջբերել են իսպանական պարբերականները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում