Պելեգրինի. Յովետիչը մնում է

Պելեգրինի. Յովետիչը մնում է

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հերքել է բոլոր ասեկոսեներն այն մասին, թե հարձակվող Ստևան Յովետիչը կարող է այլ ակումբ տեղափոխվել:

«Նա մնում է մեզ հետ: Ստևանը շատ լավ է աշխատում մեզ հետ: Նա մեզ համար շատ կարևոր ֆուտբոլիստ է: Նրա ապագայի վերաբերյալ շատ ասեկոսեներ կան, սակայն նա մնում է մեզ հետ»,-չիլիացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Sportsmole.co.uk»-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ Յովետիչը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում