Գարսիա. Ստրոտմանը «Յունայթեդի» համար կարող է 80 մլն ֆունտ ստեռլինգ արժենալ

Գարսիա. Ստրոտմանը «Յունայթեդի» համար կարող է 80 մլն ֆունտ ստեռլինգ արժենալ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան անդրադարձել է Կևին Ստրոտմանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու վերաբերյալ ասեկոսեներին՝ նշելով, որ ակումբը կդիտարկի այդ տարբերակը, եթե առաջարկն ամենաքիչը 80 մլն ֆունտ ստեռլինգ լինի:

«Նա գրեթե ամբողջությամբ ապաքինվել է: Արդյո՞ք նա կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: 80 մլն եվրոյի դիմաց մենք կարող ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել»,-Գարսիայի խոսքերն է փոխանցում «Sportsmole.co.uk»-ը:

Ստրոտմանը «Ռոմա» է տեղափոխվել անցած ամառ 15 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում