Բորյելոն կարող է տեղափոխվել «Յուվե»
27/07/2014 22:44
Նմանատիպ
«Յուվենտուսը» դիտարկում է «Ռոմայի» հարձակվող Մարկո Բորյելոյին վարձավճարով ձեռք բերելու տարբերակը: Այս մասին գրում է «Football-italia.net»-ը:
Թուրինցիներին նոր հարձակվող է անհրաժեշտ, քանի որ թիմի նորեկ Ալվարո Մորատան լուրջ վնասվածք է ստացել և շարքից դուրս է մնացել մոտ 2 ամսով:
Նշվում է, որ Բորյելոն համաձայն է վերադառնալ թուրինյան ակումբ, որտեղ խաղալու հնարավորություն արդեն ունեցել է: Նա «ծեր սինյորայի» կազմում վարձավճարով խաղացել է 2012թ հունվարից մինչև հունիս՝ մասնակցելով 13 հանդիպման և խփելով 2 գոլ:
2014թ հունվարին 32-ամյա ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Վեսթ Հեմ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում