«Միլան»-«Ման. Սիթի»՝ 1-5. «քաղաքաբնակները» ջախջախեցին միլանցիներին (տեսանյութ)

«Միլան»-«Ման. Սիթի»՝ 1-5. «քաղաքաբնակները» ջախջախեցին միլանցիներին (տեսանյութ)

«International Champions Cup-2014» ամենամյա ընկերական մրցաշարի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» և «Միլանը»:

Հենց առաջին խաղակեսում Պելեգրինիի սաները հսկայական առվելություն ստացան մրցակիցների նկատմամբ՝ 4 գնդակ ուղարկելով վերջիններիս դարպասը: Նախ 12-րդ րոպեին իր թիմի առաջին գոլը խփեց Յովետիչը, 2 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Սինքլեյրը: Խեսուս Նավասը 23-րդ րոպեին 3 գնդակի առավելություն տվեց իր թիմին, իսկ 26-րդ րոպեին Իխեանչոն գնդակների տարբերությունը հասցրեց 4-ի:

Խաղակեսի վերջում՝ 42-րդ րոպեին, Մունտարին խփեց իր թիմի միակ պատասխան գնդակը, սակայն 58-րդ րոպեին «Սիթիի» խաղացողները վերականգնեցին 4 գնդակի տարբերությունը. իր հաշվին դուբլ ձևակերպեց Յովետիչը:

«Միլան»-«Մանչեսթեր Սիթի»` 1:5

Հետևեք մեզ նաև Telegram-ում