«ՊՍԺ»-ն կարող է հսկայական գումար վճարել դի Մարիայի համար

«ՊՍԺ»-ն կարող է հսկայական գումար վճարել դի Մարիայի համար

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել դի Մարիան մոտ է «ՊՍԺ» տեղափոխությանը։

«Marca»-ի տեղեկություններով, Արգենտինայի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կարող է արժենալ 80 մլն եվրո. ներառյալ բոնուսները։

Այդպիսով, դի Մարիայի տեղափոխությունը «ՊՍԺ» կարող է դառնալ Մադրիդի «Ռեալի» ամենախոշոր վաճառքը։ Այս պահին ռեկորդը պատկանում է Մեսութ Օզիլին, ում տեղափոխությունը «Արսենալ» «Արքայական» ակումբին հարստացրել է 50 մլն եվրոյով։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ դի Մարիայի տեղափոխությունը «ՊՍԺ» կձևակերպվի որպես մեկ տարով վարձակալություն 10 մլն եվրոյի դիմաց, իսկ տարվա ավարտին ֆրանսիական ակումբը կարող է գնել նրան ֆիքսված գումարով։ Դա պայմանավորված կլինի «ՊՍԺ»-ի հանդեպ սահմանված պատամիջոցներով՝ կապված ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու հետ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում