Լուիս Էնրիկե. «Բարսայի» համար ամեն խաղ իր մոտիվացիան կունենա

Լուիս Էնրիկե. «Բարսայի» համար ամեն խաղ իր մոտիվացիան կունենա

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատմել է, թե ինպես է անցնում կատալոնական ակումբի մինչմրցաշրջանային նախապատրաստությունը։

-Մարզումների սկզբում մեր նպատակներն ավելի շատ կապված են ֆիզիկական պատրաստականության հետ։ Իհարկե, մենք շատ ենք աշխատում գնդակով, սակայն հիմա ոչ պակաս կարևոր է ֆիզիկական կողմը։

Չենք պատրաստГվում այս հատվածում բազմաթիվ հանդիպումներ անցկացնել։ Մի փոքր անսովոր է նոր մրցաշրջանին պատրաստվել առանց հանդիպումների շարքի, սակայն մարզումների ժամանակ մենք աշշխատում ենք իրավիճակների վրա, որոնք կարող են տեղի ունենալ հանդիպումների ընթացքում։

Նախամրցաշրջանային յուրաքանչյուր խաղ իր մոտիվացիան կունենա։ Մեզ համար կարևոր է գտնել հաջողություն բերող մեխանիզմներ։ Մենք պետք է այդ խաղերից բավականություն ստանանք,-ասել է Լուիս Էնրիկեն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում