Ռուսաստանը հյուպատոսություն կբացի Սյունիքում. ՌԴ ԱԳՆ
28/05/2023 15:59
Նմանատիպ
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ վարչության փոխտնօրեն Սերգեյ Պալտովը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում:
Այս տեղեկությունը հայտնում է gazeta.ru-ն:
Ըստ Պալտովի՝ բացման որոշումը կայացվել է Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունների շրջանակում։
Պալտովի խոսքով՝ հյուպատոսության բացումը կանցկացվի պարզեցված և արագացված ռեժիմով։
«Որոշվել է մարդկանց ուղարկել այնտեղ, որպեսզի նրանք սկսեն աշխատել այնտեղ և նպաստեն ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանմանը, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր այս տարածաշրջանի անվտանգությանը»,- եզրափակել է դիվանագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում