Ադվոկատը ներկայացվել է որպես Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ
28/07/2014 18:24
Նմանատիպ
«ՊՍՎ»-ի, «Զենիթի», «ԱԶ Ալկմարի», Ռուսաստանի, Բելգիայի և Հոլանդիայի հավաքականների նախկին գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատն այսօր պաշտոնապես ներկայացվել է որպես Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ:
Ադվոկատը Սերբիայի ֆուտբոլային միության հետ մինչև Եվրո-2016-ի ավարտռ գործող պայմանագիր է կնքել: Մասնագետի գլխավորությամբ Սերբիայի հավաքականն առաջին հանդիպումն անցկացնելու է սեպտեմբերի 7-ին, Ֆրանսիայի ընտրանու հետ: Խաղը կրելու է ընկերական բնույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում