Սանչիսն անտրամաբանական է համարում դի Մարիայի տրանսֆերի վաճառքը
29/07/2014 10:35
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Մանոլո Սանչիսը կարծում է, որ կիսապաշտպան Անխել դի Մարիայի տրանսֆերը վաճառելն անմտություն է:
Ըստ Սանչիսի` 80 մլն եվրոն, որն արգենտինացու համար առաջարկում է «Պարի Սեն Ժերմենը», մեծ գումար է, բայց ո՞րն է դի Մարիայի տրանսֆերը վաճառելու իմաստը:
«Անխել դի Մարիայի տրանսֆերի համար առաջարկվող 80 մլն եվրոն քիչ գումար չէ, բայց ես տրամաբանություն չեմ տեսնում` վաճառել մի ֆուտբոլիստի ու այդ գումարով գնել մեկ ուրիշի: Ես չէի վաճառի դի Մարիայի տրանսֆերը»,-Սանչիսի խոսքը մեջբերել է «Marca»-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում